ՄՄարո Թարվերդյան

Մեկնարկել են առողջության համապարփակ ապահովագրության օրենքի նախագծի շուրջ ԱԺ գործընկերների հետ քննարկումները

Մեկնարկել են առողջության համապարփակ ապահովագրության օրենքի նախագծի շուրջ ԱԺ գործընկերների հետ քննարկումները

Առողջության համապարփակ ապահովագրության օրենքի նախագծի շուրջ Ազգային ժողովի գործընկերների հետ քննարկումները մեկնարկել են՝ հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

 

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և ԱՆ փորձագիտական խումբը ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հերիքնազ Մանուկյանի հետ հանդիպմանը ներկայացրել են օրենքի նախագծի մշակման աշխատանքների ընթացքը, հիմնական շեշտադրումները և այլ հարակից օրենսդրական փոփոխությունների նախագծերը:
 

Քննարկվել են պետության կողմից ապահովագրվող սոցիալական խմբերին, ապահովագրական հիմնադրամի գործունեությանը և հնարավոր բողոքների լուծման կարգին վերաբերող բազմաթիվ հարցեր:

 

Հերիքնազ Մանուկյանը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու հետագա քննարկումներին, քանի որ համակարգի ներդրմամբ սոցիալական երաշխիք կստեղծվի, որ առողջական խնդիրների դեպքում ընտանիքները չեն աղքատանա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում