ԱԱրսեն Մկրտչյան

Փրկարարներն Աղվանի-Տաթև ավտոճանապարհին արգելափակումից դուրս են բերել բեռնատարը

Փրկարարներն Աղվանի-Տաթև ավտոճանապարհին արգելափակումից դուրս են բերել բեռնատարը

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ մարտի 17-ին՝ ժամը 09։27-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի գյուղի մոտակայքում բեռնատարն արգելափակվել է․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
 

Պարզվել է, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 11-րդ կմ-ին Volvo մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ․ Շ․) արգելափակվել է ցեխակույտի մեջ։

 

Փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել բեռնատարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում