ՄՄարիամ Մխիթարյան

Նեթանյահուն մերժել է նախագահի «ոսկե փոխզիջումը» դատական բարեփոխումների վերաբերյալ

Նեթանյահուն մերժել է նախագահի «ոսկե փոխզիջումը» դատական բարեփոխումների վերաբերյալ

Իսրայելի կառավարության ներկայացրած Դատական ​​բարեփոխումների հակառակորդները «Բռնապետը փախուստի մեջ է» և «Չվերադառնաս» կարգախոսներով ցույց են կազմակերպել Բեն Գուրիոնի օդանավակայանում վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Գերմանիա պաշտոնական այցից առաջ, գրում է Euronews-ը:

Մի քանի շաբաթ շարունակվող համազգային բողոքի ցույցերը ստիպեցին Իսրայելի նախագահին փոխզիջումային ծրագիր ներկայացնել։ Այն նախատեսում է Կնեսետի հնարավորությունների էական սահմանափակում հիմնական օրենքներ ընդունելիս, դատավորների ընտրության հանձնաժողովի կազմի փոփոխություն, բայց այնպես, որ կոալիցիային չտրվի կառուցվածքային մեծամասնության։

Նախագահի խոսքով՝ երկիրը գնում է դեպի քաղաքացիական պատերազմ և «անդունդի եզրին է»։

Նեթանյահուի գլխավորած իշխող կոալիցիան շտապել է մերժել նախագահի առաջարկած ծրագիրը՝ դրանում չտեսնելով «իշխանական թևերի միջև անհրաժեշտ հավասարակշռությունը»։

Միաժամանակ, Կնեսետն առաջին ընթերցմամբ արդեն հաստատել է օրինագիծը, որը թույլ է տալիս օրենսդիրներին բեկանել Գերագույն դատարանի որոշումները ձայների պարզ մեծամասնությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում