ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ԼԼիլիթ Ասատրյան

Արցախի պետնախարարը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին

Արցախի պետնախարարը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին

Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը այսօր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Նորայր Մկրտչյանին:

Պետական նախարարը երախտագիտություն է հայտնել նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանին և կրթության ոլորտի բոլոր պատասխանատուներին՝ Արցախի շրջափակման այս ծանրագույն շրջանում ցուցաբերած անձնանվեր աշխատանքի համար, իսկ Նորայր Մկրտչյանին մաղթել բեղմնավոր աշխատանք:

«Մեզ անհրաժեշտ է առավել կարգապահ, առավել կազմակերպված, նորարար կրթության համակարգ, որը դասական դպրոցական կամ լսարանային կրթությունից զատ ունակ է թողարկել ժամանակակից մտածողությամբ երիտասարդություն, գիտական մտածողություն ունեցող սերունդ, հայրենիքի պաշտպան, դաստիարակված ու պիտանի հանրության անդամ»,- իր խոսքում ասել է պետական նախարարը:

Հանդիպմանը քննարկվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում առկա օրակարգային մի շարք հարցեր, կարևորվել է մարզամշակութային կյանքի ակտիվացումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում