ԳԳոհար Սարգսյան

Առաջարկվում է բժշկական կենտրոնները և դեղատները լիցենզավորել 5 տարի ժամկետով

Առաջարկվում է բժշկական կենտրոնները և դեղատները լիցենզավորել 5 տարի ժամկետով

Հայաստանում բժշկական կենտրոնները և դեղատները լիցենզավորվում են անժամկետ, ինչը ստեղծում է խնդիրներ. ժամանակին լիցենզավորում ստացած բժշկական կենտրոնը գործում է այդ թվականին սահմանված կանոնների շրջանակում: Նախատեսվում է վերանայել այդ անժամկետ դրույթը, և բժշկական կենտրոններն ու դեղատները լիցենզավորել 5 տարի ժամկետով: Գործընթացն անցնցում կազմակերպելու նպատակով սահմանվել է անցումային դրույթ: ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում «Լիցենզավորման մասին» օրենքում առաջարկվող լրացումը ներկայացնելիս նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ կայքից:

Նախարարը տեղեկացրել է, որ կարգավորումը մանրամասն քննարկվել է ԱԺ գլխադասային հանձնաժողովում, հեղինակի կողմից ընդունվել են հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի ներկայացրած բովանդակային առաջարկները:

Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել մասնագիտական շարունակական զարգացման գործընթացին, սարքավորումները հնացած համարելու չափորոշիչներին, վերալիցենզավորման կարիք ունեցող դեղատների վիճակագրությանը, վերալիցենզավորման գործընթացով զբաղվող կազմակերպությանը, նախագծի` ռազմավարական փաստաթղթերի հետ առնչությանը և այլն:

Նախարարը տեղեկացրել է, որ վերալիցենզավորման գործընթացը շարունակելու է իրականացնել լիազոր մարմնի Լիցենզավորման գործակալությունը` կարողությունների որոշակի ընդլայնմամբ: Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ փոփոխությունների նպատակն է բարձրացնել բժշկական օգնության որակը և համահունչ լինել մշտապես զարգացող բժշկագիտության նորագույն մոտեցումներին:

Հնչել են մի շարք առաջարկներ, որոշվել է առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում աշխատանքային քննարկում կազմակերպել օրինագիծը լրամշակելու նպատակով:

Օրինագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում