ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիան ակտիվացնում է Կասպից ծովից Եվրոպա հավելյալ գազ մատակարարելու ջանքերը

Թուրքիան ակտիվացնում է Կասպից ծովից Եվրոպա հավելյալ գազ մատակարարելու ջանքերը

Մեր դերը միջազգային էներգետիկ ոլորտում աճում է՝ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի ղեկավարների հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։

«Մենք համատեղ իրականացրել ենք այնպիսի խոշոր էներգետիկ նախագծեր, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և Անդրանատոլիական գազատարը (TANAP): TANAP-ի օգնությամբ մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը՝ Կասպից ծովից բնական գազի լրացուցիչ ծավալները միջազգային շուկաներ հասցնելու համար: «Թուրքմենգազի» պետական ​​կոնցեռնը, Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը և Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը 2022 թվականի դեկտեմբերին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացման համար, որը նախատեսում է թուրքմենական գազի փոխադրում եվրոպական ուղղությամբ»,- նշել է Չավուշօղլուն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում