ԴԴավիթ Մուրադյան

Առողջապահության ոլորտում հայ-իրաքյան համագործակցությանը նոր թափ հաղորդելու հնարավորություններն առկա են. Նանուշյան

Առողջապահության ոլորտում հայ-իրաքյան համագործակցությանը նոր թափ հաղորդելու հնարավորություններն առկա են. Նանուշյան

«Առողջապահության ոլորտում հայ-իրաքյան համագործակցությանը նոր թափ հաղորդելու բոլոր հնարավորություններն առկա են»,- հայ-իրաքյան պառալամենտական խմբի անդամներին ողջունելով՝  վստահեցրել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

 
Փոխնախարարի խոսքով` թեև 2012 թվականից երկու երկրների առողջապահական գերատեսչությունների միջև կա փոխգործակցության համաձայնագիր, այժմ համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու ավելի լայն հնարավորություններ են ստեղծվում:
 

Իրաքի ներկայացուցիչները, խոսելով իրենց երկրում առողջապահական բարեփոխումների մասին, կարևորել են փորձի փոխանակումը, հատկապես առողջապահական ապահովագրության համատեսքտում: Իրենց երկրում էլ ներկայումս առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրումը նախնական փուլում է:

 

Պատվիրակության անդամների խոսքով` մեծ հնարավորություններ կան երկու երկրների միջև զբոսաշրջային առողջապահությունը զարգացնելու:

 
Վերջերս Իրաքի երկու քաղաքացի Հայաստան է եկել մեր երկրում սրտաբանական ծառայություններ ստանալու:

 

Նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստ է Իրաքի ոչ միայն այդ երկու քաղաքացիներին տրամադրել բժշկակական ծառայություններ սրտաբանական ոլորտում, այլև օտարերկրյա մյուս բուժառուներին ևս մատուցել բժշկական բարձրորակ այլ ծառայություններ:
 

Հանդիպման վերջում Իրաքի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել այցելել երևանյան բժշկական կենտրոններ, տեղում ծանոթանալ առկա հնարավորություններին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում