ՄՄարիամ Մխիթարյան

Ասադը հայտնել է Թուրքիայի հետ հանդիպման պայմանը

Ասադը հայտնել է Թուրքիայի հետ հանդիպման պայմանը

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ այն դեպքում, եթե  թուրքական զորքերը դուրս բերվեն Արաբական Հանրապետությունից: Այս պայմանը նա հայտնել է ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում։

Ասադն ընդգծել է, որ Թուրքիան պետք է իր զորքերը դուրս բերի Սիրիայի տարածքից, դադարեցնի աջակցությունն ահաբեկչությանը և վերադառնա այն իրավիճակին, որը եղել է մինչև պատերազմը։

«Սա միակ տարբերակն է, որով կարող է կայանալ իմ հանդիպումը Էրդողանի հետ»,- վստահեցրել է Ասադը։

Նախագահը նաև մատնանշել է այն բացասական դերը, որ Թուրքիան խաղացել է Սիրիայի պատերազմում՝ աջակցելով ահաբեկչական կազմակերպություններին։ «Մեզ համար Թուրքիան զավթիչ պետություն է»,- եզրափակել է Սիրիայի նախագահը:

2018 թվականից ի վեր Թուրքիան բազմիցս ռազմական գործողություններ է իրականացրել Սիրիայում, որոնց նպատակը, Անկարայի պնդմամբ, Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ոչնչացումն է, ինչպես նաև պայքարը «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում