ՀՀԿ-ն առաջադրեց, ՀՅԴ-ն կողմ է Սերժ Սարգսյանի թեկնածությանը

ՀՀԿ-ն առաջադրեց, ՀՅԴ-ն կողմ է Սերժ Սարգսյանի թեկնածությանը

Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստում՝ Ծաղկաձորում, որոշվել է Հայաստանի վարչապետի պաշտոնում առաջադրել կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: ՀՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությանը Խորհուրդը միաձայն կողմ է արտահայտվել: Հանրապետականի խորհրդարանական խմբակցությունը պաշտոնապես կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը ապրիլի 16-ին:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հավանություն է տալիս Սերժ Սարգսյանի թեկնածությանը։

«Պետական և հասարակական կյանքում բեկումնային փոփոխություններ կատարելու ուղղությամբ առարկայական քայլեր ձեռնարկելու հասարակական պահանջ և ակնկալիք է ձևավորվել, ինչը պարտավորեցնում է բոլորիս։ Մենք գիտակցում ենք, որ հանձնառություն և պատասխանատվություն ենք ստանձնել նոր որակի իշխանություն ձևավորելու, հասարակության մեջ պետության և ապագայի հանդեպ վստահություն ստեղծելու, առաջանցիկ զարգացում, սոցիալական արդարություն, մրցակցային հավասար պայմաններ ապահովելու հարցում և վստահ ենք, որ հաջողելու ենք»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում