ԼԼիլիթ Ասատրյան

Հրդեհ Մեծավան գյուղում

Հրդեհ Մեծավան գյուղում

Մարտի 14-ին` ժամը 00։27-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Մեծավան գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեծավան գյուղի Աբովյան փողոցի տներից մեկին հարակից ցախանոցում (մոտ 12 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։54-ին, մարվել՝ 03։38-ին։

Այրվել են ցախանոցի տանիքը և մոտ 5 խմ կուտակած վառելափայտ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում