ՄՄարիա Գաբրիելյան

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կենտրոնում գրանցվել է 523 դեպք, 260-ը՝ արտակարգ. փրկարարներն ամփոփել են անցած շաբաթը

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կենտրոնում գրանցվել է 523 դեպք, 260-ը՝ արտակարգ. փրկարարներն ամփոփել են անցած շաբաթը

Մարտի 6-12-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 523 դեպք, որից 260-ը՝ արտակարգ:

 

Մասնավորապես՝ հրդեհի՝ 195, փլուզման, պայթյունի՝ 2-ական, երկաթգծի ուղիներին պատահարի, վտանգավոր նյութերի հայտնաբերման, հեղեղման, քարաթափման, դժբախտ պատահարի՝ 1-ական, ուժեղ քամու՝ 8, թունավորման՝ 5, զինամթերքի հայտնաբերման՝ 3, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 40, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 146, ինքնասպանության փորձի՝ 6, կեղծ ահազանգի՝ 3, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 39, հրդեհի կեղծ կանչի՝ 30 և 39 այլ դեպքեր:

 

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 19 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 26 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 19 տրանսպորտային միջոց:

 

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 121, զոհվել՝ 5 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 9 մարդ:
 

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում