ԳԳոհար Սարգսյան

Ներդրումներ կարվեն՝ միտված Երևանի էլեկտրամատակարարման, գազամատակարարման և ջրամատակարարման բարելավմանը

Ներդրումներ կարվեն՝ միտված Երևանի էլեկտրամատակարարման, գազամատակարարման և ջրամատակարարման բարելավմանը
Կենսապահովման ոլորտում գործունեություն ծավալող կառույցներն ընթացիկ տարում ծավալուն ներդրումներ կանեն՝ միտված մայրաքաղաքի էլեկտրամատակարարման, գազամատակարարման և ջրամատակարարման բարելավմանը:
 
Կարևորելով գործընթացը՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործակարգավարական նիստի ընթացքում հանձնարարել է քաղաքապետարանի կողմից տրամադրված թույլտվությունների հիման վրա առանձնացնել հասցեներն ու տրամադրել վարչական շրջաններին՝ գործընթացը մշտական հսկողության ներքո պահելու համար:
 
«Քաղաքային միջավայրում առանց անհարմարություններ ստեղծելու դժվար է մեծ ծրագրեր իրագործել, և մենք պետք է համատեղ ուժերով այնպես անենք, որ գործընթացը կազմակերպվի գրագետ հաշվարկներով, տարածքներում էլ ապահովվեն սանիտարական պատշաճ վիճակն ու անվտանգության կանոնները»,- ընդգծել է քաղաքապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում