ԳԳոհար Սարգսյան

Մայրաքաղաքում մեկնարկել է ծառերի գարնանային էտը

Մայրաքաղաքում մեկնարկել է ծառերի գարնանային էտը

Այսօրվանից մայրաքաղաքում մեկնարկել է ծառերի գարնանային էտը:

 
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է անվտանգությունն ապահովելու նպատակով գործընթացը նախ իրականացնել խնդրահարույց այն հասցեներում, որտեղ ճյուղերը խանգարում են ճանապարհային երթևեկության նշաններին ու արտաքին լուսավորության համակարգին:

 

Բացի այդ, կկանաչապատվեն Երևանում փակ հանքերի տարածքները: Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել վերոնշյալ տարածքները համատեղ վերափոխելու և ֆրանսիական հաջողված փորձը Երևանում կիրառելու վերաբերյալ:

 

Երևանյան լճի մաքրման ծրագրով 2022 թ. ծավալուն աշխատանք է իրականացվել նաև եղեգները չորացնելու համար: Տարածքից 8 հա-ից ավելի եղեգ է հանվել: Այս տարի ևս նախատեսվում են եղեգները չորացնել և մաքրել՝ Երևան մտնող Հրազդան գետի վայրից մինչև Երևանյան լիճ ընկած հատվածը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում