ԱԱրսեն Մկրտչյան

ԱՍՀՆ-ն 2023 թ. հունվար-փետրվարին 1712 անձի տրամադրել է 3770 աջակցող միջոց

ԱՍՀՆ-ն 2023 թ. հունվար-փետրվարին 1712 անձի տրամադրել է 3770 աջակցող միջոց

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են՝ լսողական և ձայնաստեղծ սարքերի, ստորին և վերին վերջույթների, կրծքագեղձի պրոթեզների, ձեռնափայտերի, քայլակների, հենակների, անվասայլակների և աջակցող այլ միջոցների տրամադրման գործընթացը շարունակվում է։

 

Պետական հավաստագրի հիման վրա ԱՍՀ նախարարությունը 2023 թվականի հունվար և փետրվար ամիսներին 1712 անձի տրամադրվել է 3770 աջակցող միջոց։

Պետական հավաստագիր ստանալու համար հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձինք կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) իրենց բնակության վայրի տարածքային կենտրոն, ստանալ հավաստագիր և այն կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը կամ միջոցները։  

Պահանջվող փաստաթղթերը շահառուն կարող է ուղարկել նաև e-request.am հարթակի միջոցով՝ ընտրելով «Լրացնել դիմում»/«Ֆիզիկական անձ» տարբերակը և կցելով նշված փաստաթղթերի գունավոր լուսապատճենները։  

Երաշխիքային ժամկետում գտնվող աջակցող միջոցների տրամադրման հետ կապված վիճահարույց դեպքերի, աջակցող միջոցների վերանորոգման ծառայության և դրա տեսակի, սահմանված ժամկետից շուտ վերանորոգման ծառայություններ տրամադրելու համար շահառուն կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության ԲՍՓ և աջակցող միջոցներով ապահովման վարչություն (ք․ Երևան, Արմենակյան 129):

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում