ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիան սահմանափակել է պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների տարանցումը դեպի Ռուսաստան

Թուրքիան սահմանափակել է պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների տարանցումը դեպի Ռուսաստան

Թուրքիան Ռուսաստանի Դաշնության խոշոր առևտրային գործընկերներից առաջինն էր, որը փակեց պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների տարանցման հնարավորությունը դեպի Ռուսաստան՝ ժամանակավորապես կամ, ինչը «Կոմերսանտի» զրուցակիցներն ավելի հավանական են համարում, մշտական ​​հիմունքներով։

Երկրի իշխանությունները պաշտոնական պարզաբանումներ չեն տվել, սակայն թուրքական շուկայի մասնակիցները իրավիճակը բացատրում են որպես Եվրամիության ճնշում։ Լոգիստիկայով զբաղվողները վաղուց էին սպասում տարանցման սխեմայի փակմանը, ընդ որում՝ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների ներմուծումն ամբողջությամբ չի փակվի, այն միայն կթանկանա, քանի որ այժմ բեռը պետք է մաքսազերծվի բոլոր հարկերի և տուրքերի վճարմամբ, ձևակերպվի որպես թուրքական և նոր տեղափոխվի Ռուսաստան։

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանությունից РБК-ին հայտնել են, որ դիվանագիտական ​​առաքելությունն ու առևտրային ներկայացուցչությունն աշխատում են պարզելու «մի շարք ռուսական ընկերությունների առևտրային գործառնությունների ձևակերպման հետ կապված դժվարությունների հանգամանքներն ու նախապատմությունը»: «Մենք կապի մեջ ենք Թուրքիայի իշխանությունների հետ և հուսով ենք, որ իրավիճակը կկարգավորի հնարավորինս շուտ»,- ասել են դեսպանատնից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում