ՄՄարիամ Մխիթարյան

Մոսկվայում պատրաստվում են Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպմանը. Չավուշօղլու

Մոսկվայում պատրաստվում են Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպմանը. Չավուշօղլու

Մոսկվան պատրաստվում է հաջորդ շաբաթ Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպմանը, հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Մենք նախատեսում ենք քառակողմ հանդիպում։ Ռուսական կողմն առաջարկել է հաջորդ շաբաթ տեխնիկական հանդիպում անցկացնել՝ որպես ԱԳՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստություն»,- չորեքշաբթի Անկարայում իրանցի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չավուշօղլուն։

Անկարայի և Դամասկոսի միջև տարաձայնությունները լուծելու համար նախատեսվում էր ՌԴ, Սիրիայի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը։ Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Էրդողանը հնարավոր է համարել Իրանի մասնակցությունն Անկարայի, Մոսկվայի և Դամասկոսի միջև բարձր մակարդակով նախատեսվող բանակցություններին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում