ԱԱրսեն Մկրտչյան

Վերահսկողություն «Զվարթնոցում» փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ. կազմվել են արձանագրություններ

Վերահսկողություն «Զվարթնոցում» փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ. կազմվել են արձանագրություններ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը պարեկային ծառայողների հետ համատեղ վերահսկողություն է իրականացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։

ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության մասնագետները մշտադիտարկել են 5 տրանսպորտային միջոց։

Վերահսկողության արդյունքում 5 տրանսպորտային միջոցների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ՝ առանց համապատասխան լիցենզիայի փոխադրումներ իրականացնելու համար։

Տեսչական մարմինը հիշեցնում է, որ վերահսկողությունը լինելու է պարբերական, և հորդորում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնել համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում, այլապես կիրառվելու են վարչական պատասխանատվության միջոցներ՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում