ԳԳոհար Սարգսյան

Կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ են նշանակվել

Կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ են նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նարա Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Վարչապետի այլ որոշումներով՝ Ռաիսա Գալստյանը և Արսեն Բաղդասարյանը նշանակվել են կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ:

Արսեն Բաղդասարյանը 2021 թվականից զբաղեցրել է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետի պաշտոնը, իսկ մինչ այդ երկար տարիներ եղել է նախարարության համակարգում:

Ռաիսա Գալստյանը 2008 թ. հոկտեմբերի 15-ին արտամրցութային կարգով նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետի տեղակալի պաշտոնում, իսկ 2018 թվականից մինչև օրս ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն է և կրկին վերանշանակվել է նույն պաշտոնում:

Հիշեցնենք՝ ՀՀ կրթության տեսչական մարմնի Կառավարման խորհրդի՝ մարտի սկզբին անցկացված արտահերթ նիստին մասնակցած 7 անդամները միաձայն հավանություն էին տվել ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալների պաշտոնում Ռաիսա Գալստյանի և Արսեն Բաղդասարյանի թեկնածություններին: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում