ԳԳոհար Սարգսյան

Գեղարքունիքի մարզի Շողակաթ բնակավայրում 2022 թ. իրականացվել է սուբվենցիոն չորս ծրագիր

Գեղարքունիքի մարզի Շողակաթ բնակավայրում 2022 թ. իրականացվել է սուբվենցիոն չորս ծրագիր

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ամփոփել է Կառավարության կողմից 2022 թվականին մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերը:

 
2022 թվականին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրում իրականացվել է սուբվեցիոն չորս ծրագիր, ինչի արդյունքում ասֆալտապատվել են Շողակաթի 1-ին, 4-րդ և 9-րդ փողոցները, լուսավորության ցանց է կառուցվել 3 փողոցներում, վերանորոգվել են բազմաբնակարան շենքի մուտքերը և դռները, սալարկմամբ հիմնանորոգվել է 7-րդ փողոցը։

 

Շողակաթ գյուղի 1-ին, 4-րդ և 9-րդ փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 38,4 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ Կառավարությունը, 50 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը։ Շողակաթի 1-ին, 4-րդ և 9-րդ փողոցներում ասֆալտապատվել է 638 գծամետր երկարության ճանապարհ՝ 2553 քառակուսի մետր մակերեսով։ Ծրագիրն ավարտվել է նախորդ տարվա նոյեմբերին։

 

Շողակաթ գյուղի բազմաբնակարան շենքի մուտքերի և դռների վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 8,8 միլիոն դրամ, որի 38 տոկոսը հատկացրել է ՀՀ Կառավարությունը, 62 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը։ Ծրագիրն ավարտվել է նախորդ տարվա նոյեմբեբերին։

 

Շողակաթի 7-րդ փողոցի սալարկման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 21 միլիոն 450 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ Կառավարությունը, 40 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը։ Սալարկմամբ հիմնանորոգվել է Շողակաթի 7-րդ փողոցը՝ 400 գծամետր երկարությամբ և 1200 քառակուսի մետր մակերեսով։ Ծրագիրն ավարտվել է նախորդ տարվա հոկտեմբերին։

 

Շողակաթի 4-րդ, 7-րդ և 9-րդ փողոցներում լուսավորության ցանցը կառուցվել է 1230 գծամետր երկարությամբ։ Տեղադրվել է 41 լուսատու։ Ծրագիրն իրականացվել է «Դրախտիկ, Շողակաթ, Ջիլ, Աղբերք, Արտանիշ, Ծափաթաղ բնակավայրերի փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ» ծրագրի շրջանակներում՝ 25 միլիոն դրամ պայմանագրային արժեքով, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ Կառավարությունը, 30 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը։ 2023 թվականի մարտի 6-ի դրությամբ ծրագիրը գտնվում է ավարտական փուլում։

 

2022 թվականի հոկտեմբերից ՀՀ Կառավարության որոշմամբ Շողակաթ համայնքն ընդգրկվել է Ճամբարակ խոշորացված համայնքի կազմում։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում