ՔՔրիստինե Ոսկանյան

Օրենսդրական փոփոխություններ` ՀՀ-ում դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտում

Օրենսդրական փոփոխություններ` ՀՀ-ում դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտում

Մարտի 6-ից ուժի մեջ է մտնելու ««Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքները և հարակից օրենսդրական փոփոխությունները։

 

Դեղերի շրջանառության վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին վերապահվել է հսկիչ գնում իրականացնելու լիազորություն։

 

«Դեղերի մասին» ՀՀ օրենքում կատարված մեկ այլ փոփոխությամբ նախատեսվել է նաև դեղերի մեծածախ իրացման, ինչպես նաև դեղատնային գործունեության լիցենզիաների կասեցման կամ դադարեցման նոր հիմքեր։

 

Մասնավորապես դեղերի մեծածախ իրացման լիցենզիաները և դեղատնային գործունեության լիցենզիաները, բացի «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված դեպքերից, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կամ 23-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջներից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին խախտելու դեպքում` ենթակա են կասեցման երկամսյա ժամկետով։

 

Կասեցման ժամկետի ավարտից հետո՝ մեկ տարվա ընթացքում, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կամ 23-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջներից որևէ մեկը կրկին խախտելու դեպքում լիցենզիաները դադարեցվում են:
 

Լիցենզիաները դադարեցնելու լիազորությունը վերապահվել է լիցենզավորող մարմնին։

 

Միաժամանակ փոփոխություն է կատարվել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասում, մասնավորապես՝ ՀՀ չգրանցված (բացառությամբ ՀՀ սահմանված դեպքերի) կամ գրանցումն օրենքով սահմանված կարգով կասեցված կամ օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելու կամ արտադրելու կամ պահպանելու կամ բաշխելու կամ իրացնելու համար սահմանվել է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր անվանմամբ դեղի`
 

1) մինչև 5 դեղի փաթեթի դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով.

 
2) 5-ից ավելի դեղի փաթեթի դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում