ԼԼիլիթ Ասատրյան

Այսօր Մարտի 1-ի արյունոտ իրադարձությունների 15-րդ տարելիցն է

Այսօր Մարտի 1-ի արյունոտ իրադարձությունների 15-րդ տարելիցն է

Այսօր լրանում է մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 15-րդ տարելիցը։

2008 թվականի մարտի 1-ի լուսադեմին ոստիկանները հարձակվեցին Ազատության հրապարակում գիշերող նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ ցուցարարների վրա:

Նույն օրը` ավելի ուշ, Մյասնիկյանի արձանին հարող տարածքում ցուցարարների և ուժայինների միջև բախումների հետևանքով սպանվեցին տասը քաղաքացի, երկուսը՝ ոստիկան:

«Մարտի 1»-ի գործը նոր ընթացք ստացավ հեղափոխությունից հետո. հսկող դատախազ Հայկ Հովհաննիսյանի խոսքով՝ քրեական գործով մեղադրյալ է ներգրավվել 10 անձ, այդ թվում՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, նրանցից հետախուզվում են 4-ը, գործով մի շարք փորձաքննություններ են նշանակվել:

Հայկ Հովհաննիսյան («Մարտի 1-ի» գործով հսկող դատախազ) - Վերջին 4 տարիների ընթացքում հարցաքննվել են բազմաթիվ անձինք, որոնք նախկինում ևս հարցաքննված են եղել, և որպես ակնարկ` պարզված հանգամանքների կապակցությամբ պետք է նշեմ, որ հարցաքննությունների արդյունքում ստացել ենք անկյունագծորեն այլ ցուցմունքներ, քան տրված են եղել մինչև 2018 թվականը, ասենք` 2008-2009 թվականների ընթացքում կատարված հարցաքննությունների ժամանակ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում