ԼԼիլիթ Ասատրյան

Քննարկվել են համայնքային մակարդակում հայ-ճապոնական համագործակցության հարցեր

Քննարկվել են համայնքային մակարդակում հայ-ճապոնական համագործակցության հարցեր

Փետրվարի 28-ին Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը Արմավիր քաղաքում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային: Այդ մասին հայտնում են Արմավիրի համայնքապետարանից:

 
Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ կանգնած են and կոստյում նկարն է
 

Համայնքի ղեկավարը  և դեսպան Ֆուկուշիման քննարկել են համայնքային մակարդակում հայ-ճապոնական համագործակցության հետ կապված հարցեր, անդրադարձ կատարել համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին:

 

Դեսպանն իր խոսքում ընդգծել է, որ Արմավիրը հարազատ քաղաք է դարձել իր համար, և ուրախ է հերթական անգամ այցելել Արմավիր:

 

Այնուհետև Դավիթ Խուդաթյանը Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի, դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի հետ ներկա է եղվել Արմավիր քաղաքի մշակույթի տանը Ճապոնական ֆիլմերի 16-րդ փառատոնի շրջանակներում «Ճակատագիր. մի պատմություն Կամակուրայում» (հայերեն և անգլերեն ենթագրեր) ֆիլմի ցուցադրությանը:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում