ԱԱրսեն Մկրտչյան

Հայ փրկարարները մասնակցել են տարերային և տեխնածին աղետների կանխարգելմանը նվիրված համաժողովին

Հայ փրկարարները մասնակցել են տարերային և տեխնածին աղետների կանխարգելմանը նվիրված համաժողովին

Փետրվարի 21-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում Արևելյան գործընկերության երկրներում (PPRD East 3) ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել Ղեկավար հանձանաժողովի 3-րդ նիստը, որին ներկա էին մասնակիցներ գործընկեր երկրներից, կոնսորցիումից, շահագրգիռ կողմերից և ԵՄ-ից։ Նիստին մասնակցել է նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանի գլխավորած պատվիրակությունը:

Հանդիպումն անցկացվում էր հիբրիդային ձևաչափով, որի ընթացքում ներկայացվեց 2021-2022 թվականների արդյունքների, փորձի և առաջիկա անելիքների վրա հիմնված տեխնիկական աշխատանքների իրականացման միջանկյալ հաշվետվությունը:

Գործընկեր երկրները ներկայացրեցին PPRD East 3-ի ծրագրի գործողությունների արդյունքում ձեռք բերված փորձը. բարձրացված հարցերի շրջանակներում առանձնահատուկ տեղ հատկացվեց վերապատրաստումներին և դրանց արդյունքներին, ինչպիսիք են՝ գիտելիքների փոխանակումը, այլ երկրների հետ համագործակցությունը և աղետների ռիսկի գնահատման ազգային մեթոդաբանության մշակումը:

Փետրվարի 22-23-ը տեղի է ունեցել միջնաժամկետ պլանավորման համաժողովը։ Միջնաժամկետ պլանավորման համաժողովի նպատակն էր վերջնական որոշումներ կայացնել հունիսին նախատեսվող լայնամասշտաբ վարժանքի սցենարի, մասնակից թիմերի կազմի և վարժանքի վերահսկման ընթացակարգերի վերաբերյալ: Քննարկվեցին նաև Վրաստանի կողմից տրամադրվող հյուրընկալող երկրի աջակցության մանրամասները, ներառյալ՝ ժամանող միջազգային թիմերի համար սահուն մաքսային ընթացակարգերը:

Նախատեսվող լայնամասշտաբ վարժանքը բացառիկ հնարավորություն կտա փորձարկելու ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային կարողությունները՝ աղետների ռիսկի կառավարման ոլորտում։ Նախատեսվում է վարժանքի ընթացքում փորձարկել նաև վաղ ազդարարման առցանց տեղեկատվական հարթակը, ինչի միջոցով հնարավոր կլինի կանխատեսել ռիսկերը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում