ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Շոպրոնի փողոցում. տուժածները հոսպիտալացվել են

ՃՏՊ Շոպրոնի փողոցում. տուժածները հոսպիտալացվել են

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ փետրվարի 26-ին, ժամը 15:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շոպրոնի 3-րդ նրբանցքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Հ․, ծնված 2004 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կայանած բեռնատար ավտոմեքենային և բռնկվել։

Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել է BMW մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ մասամբ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ս․ Ք․-ն (ծնված 2002 թ․) հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Փրկարարները փակել են BMW մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։


Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում