ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին. կա տուժած

ՃՏՊ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին. կա տուժած

Փետրվարի 26-ին՝ ժամը 07։53-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 

Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 9-10-րդ կմ-ին Mercedes-Benz E-Class մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ս., ծնված 1981 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Աղստև գետում։

Տուժած Գ․ Ս․-ն հոսպիտալացվել է Դիլիջան քաղաքի ԲԿ։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում