ԼԼիլիթ Ասատրյան

Հայտնի են «Ես քո զինվորն եմ, հայրենիք» համաբանակային և համադպրոցական օլիմպիադայի մրցանակակիրները

Հայտնի են «Ես քո զինվորն եմ, հայրենիք» համաբանակային և համադպրոցական օլիմպիադայի մրցանակակիրները

ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև բանակ-հասարակություն կապերի ամրապնդման շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ միասին կազմակերպվել է «Ես քո զինվորն եմ, հայրենիք» թեմայով ստեղծագործական շարադրությունների համաբանակային և համադպրոցական օլիմպիադա:

 
Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ կանգնած են and զինվորական համազգեստ նկարն է
 

2 անվանակարգերում մրցանակային տեղեր են զբաղեցրել 12 հոգի՝ 6 ժամկետային զինծառայող, 6 աշակերտ:

 
Հնարավոր է սա 2 մարդ and մարդիկ կանգնած են նկարն է
 

Փետրվարի 24-ին պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել օլիմպիադայի եզրափակիչ փուլի հաղթողների պարգևատրման արարողությունը:

 
Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ կանգնած են and զինվորական համազգեստ նկարն է
 

Ի թիվս այլ հրավիրվածների, միջոցառմանը մասնակցել են նաև մրցանակային տեղեր զբաղեցրած զինվորների և աշակերտների ուսուցիչները:

 
Հնարավոր է սա 4 մարդ and մարդիկ կանգնած են նկարն է
 
Զինվորները պարգևատրվել են ՊՆ պատվոգրերով, ձեռքի ժամացույցներով, իսկ անվանակարգերում 1-ին մրցանակային տեղերը զբաղեցրած զինվորներին հատկացվել է նաև 7-օրյա լրացուցիչ արձակուրդ:
 

Արժեքավոր նվերներ են ստացել նաև աշակերտները:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում