ԳԳոհար Սարգսյան

Վրաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Վրաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Փետրվարի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գիորգի Շարվաշիձեին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

ԱԳ նախարարի տեղակալը, շնորհավորելով նորանշանակ դեսպանին, հաջողություն է մաղթել բարդ և պատասխանատու գործում։ Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև առկա հարաբերությունների զարգացման դինամիկան, քննարկել դրանց խորացմանն ուղղված երկկողմ հարցերի լայն շրջանակ։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացման հնարավորությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը:

Նախարարի տեղակալը նորանշանակ դեսպանին է ներկայացրել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերը։ Դեսպանին տեղեկատվություն է տրամադրվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում