ԳԳոհար Սարգսյան

Քննարկվել են ԿԳՄՍՆ-ի և «Իմ քայլը» հիմնադրամի միջև փոխգործակցության հնարավորությունները

Քննարկվել են ԿԳՄՍՆ-ի և «Իմ քայլը» հիմնադրամի միջև փոխգործակցության հնարավորությունները

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ հիմնադրամում հյուրընկալել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին:

 
«Հանդիպման ժամանակ նախարարին ներկայացվել են հիմնադրամի կողմից իրականացվող «Հորիզոններ» դուալ և Quanta քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրերը:

 

Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Այդ համատեքստում քննարկել ենք նախարարության և «Իմ քայլը» հիմնադրամի միջև փոխգործակցության հնարավորությունները: Հանդիպման ավարտին պատրաստակամություն ենք հայտնել համատեղ ուժերով աշխատել կրթական նոր ծրագրերի իրականացման հարցում»,- գրել է Հայրապետյանը:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում