ԼԼիլիթ Ասատրյան

Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիանի և Սևանի տարածաշրջաններում բուք է

Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիանի և Սևանի տարածաշրջաններում բուք է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Գավառի, Մարտունիի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։

Տաթև-Աղվանի ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Արագածի, Սևանի, Գավառի, Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիանի և Սևանի տարածաշրջաններում բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում