Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը բացելու գործողությունների բացակայությունը պիտի հանգեցնի միջազգային հետևանքների. Փաշինյան

ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանը պետք է տեսանելի ջանքեր գործադրի, միջոցներ ձեռնարկի Լաչինի միջանցքը բացելու համար: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով միջանցքը բացելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը:

«Ամենասկզբում և ամենապրիմիտիվ քայլը կարող է լինել, օրինակ, իշխանության ամենաբարձր օղակից Լաչինի միջանցքը բացելու կոչ-պահանջ հնչեցնելը «էկոակտիվիստներին»»,- ասաց Փաշինյանը:

Ամեն դեպքում, վարչապետի խոսքով, Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունը Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում