ՎՎարդուհի Բալյան

Մարզային բուժկենտրոնները ժամանակակից սարքավորումներով զինելը ոլորտի առաջնահերթություններից մեկն է

Մարզային բուժկենտրոնները ժամանակակից սարքավորումներով զինելը ոլորտի առաջնահերթություններից մեկն է

Անահիտ Ավանեսյանը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղեկցությամբ ներկա է եղել Սպիտակի բժշկական կենտրոնի համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետի բացմանն ու ծանոթացել բժշկական կենտրոնի նորոգված վերակենդանացման բաժանմունքի հնարավորություններին:

Մարզային բժշկական կենտրոններին ժամանակակից նորագույն սարքավորումներով պարբերաբար զինելը, հմուտ մասնագետներով համալրելը առողջապահության առաջնահերթություններից մեկն է: Դրա շնորհիվ մարզերի բնակիչները հնարավորություն են ունենում տեղում, առանց ավելորդ գումար ու ժամանակ ծախսելու, որակյալ ու ամբողջական բուժծառայություն ստանալ:

 

Վերջերս Երևանից Սպիտակի բժշկական կենտրոնում աշխատելու են տեղափոխվել երիտասարդ բժիշկ-ամուսիններ:
 

«Կանգ չառնել ու ձեռքբերումները կրկնապատկել է պետք»,- Սպիտակի բուժանձնակազմի հետ հանդիպմանը նշել է նախարարն ու ընդգծել, որ այս բժշկական կենտրոնը, ամեն տարի նոր մարտահրավերներ հաղթահարելով, առողջապահական համակարգի զարգացման ու բարեփոխումների հետ համաչափ է քայլում:

 
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում