ԼԼիլիթ Ասատրյան

Աբովյանի, Հրազդանի, Գավառի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Աբովյանի, Հրազդանի, Գավառի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Փետրվարի 22-ին՝ ժամը 09։15-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Գորայք-Սիսիան ավտոճանապարհին, Աբովյանի, Հրազդանի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Բերդ-Ճամբարակ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում