ԼԼիլիթ Ասատրյան

«ՀրազՋԷԿ» ԲԲԸ տարածքում ուսումնավարժանք է անցկացվել

«ՀրազՋԷԿ» ԲԲԸ տարածքում ուսումնավարժանք է անցկացվել

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ «Հրդեհաշիջման և տարհանման միջոցառումների իրականացումը 220 ԿՎ բաց բախշիչ սարքավորումների տարածքում յուղային անջատիչում կարճ միացման հետևանքով առաջացած հրդեհի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել «ՀրազՋԷԿ» ԲԲԸ տարածքում։

Վարժանքն իրականացվել է Կոտայքի մարզային փրկարարական վաչության թիվ 43 հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից:

Ուսումնական նպատակն էր՝

• օժանդակել հրամանատարական կազմի մարտավարական մտածելակերպի զարգացմանը, նպաստել հրդեհների ժամանակ ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունների կատարելագործմանը:

• ստուգել օղակների պատրաստվածության վիճակը, իրենց առջև դրված հրշեջ մարտավարական խնդիրների լուծման ուղղությամբ:

• կատարելագործել հրշեջ-փրկարարների գործնական ունակությունները բացազատման, հրդեհաշիջման, տարահանման ժամանակ:

• ստուգել հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմի և «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի աշխատակիցների ու ղեկավար կազմի փոխհամագործակցությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում