Հայաստան-ՄԱԿ. ակտիվ և արդյունավետ գործակցություն

Հայաստան-ՄԱԿ. ակտիվ և արդյունավետ գործակցություն

Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում ՄԱԿ-ի հետ գործակցությանը՝ փորձելով իր նպաստը բերել կազմակերպության առաջնայնությունների իրականացմանը, ինչպես նաև խաղաղ, անվտանգ միջավայրի ձևավորմանը. Նախագահ Սարգսյանն է ասել՝ ընդունելով ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող, Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին: Ասվածի վկայությունը Նախագահը համարել է Հայաստանի ակտիվ մասնակցությունը խաղաղապահ գործունեությանը, նաև՝ մարդկության դեմ իրականացվող հանցագործությունների կանխարգելմանն ու դատապարտմանը:

Գործակցության դաշտից նախագահն առանձնացրել է նաև հայաստանյան ընտրությունների անցկացմանը ՄԱԿ-ի տեխնիկական աջակցությունը: Պարոն Շարփը շնորհավորել է Հայաստանում կարևոր բարեփոխումների կապակցությամբ, որոնք, նրա խոսքով, Նախագահի առաջնորդությամբ Հայաստանի կառավարությունը հաջողությամբ իրականացնում է: Նա ընդգծել է ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ հանցագործությունների կանխարգելման գործում, նաև՝ միջազգային խաղաղապահ առաքելություններում Հայաստանի ներդրումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում