ԱԱրսեն Մկրտչյան

ԵԽԽՎ համազեկուցողները այցելել են Գեղարքունիքի մարզ

ԵԽԽՎ համազեկուցողները այցելել են Գեղարքունիքի մարզ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիթորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը՝ Ֆինլանդիայից, Բորիանա Օբերգը՝ Շվեդիայից, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, փետրվարի 19-ին այցելել են Գեղարքունիքի մարզ: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն  Սարգսյանը:

 
 
Վարդենիսի համայնքապետարանում  համազեկուցողներին ներկայացրել են 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հասցված վնասները։
 

 

«Այնուհետև փաստահավաք խմբին ուղեկցել եմ Վարդենիսի սահմանամերձ Սոթք և Կուտական բնակավայրեր՝ տեղում դիտարկելու կրած վնասներն ու արդեն իսկ կատարված վերականգնման աշխատանքները»,- ասված է մարզպետի գրառման մեջ:
 
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում