ՎՎարդուհի Բալյան

Ժամանակակից գրադարանը միայն գրքերի պահոց չէ, այլ նաև գիտության, կրթության, և մշակույթի կենտրոն է. Տիգրան Ավինյան

Ժամանակակից գրադարանը միայն գրքերի պահոց չէ, այլ նաև գիտության, կրթության, և մշակույթի կենտրոն է. Տիգրան Ավինյան
Իսահակյանի անվան գրադարանում և Երևանի մյուս համայնքային գրադարաններում մեծ փոփոխություններ են տեղի ունենում: Ներդրվում է էլեկտրոնային կառավարման համակարգ, դուրս են գրվում մաշված գրքերը, ֆոնդը թարմացվում է նոր գրքերով: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
 
«Անցյալ տարի ավելի քան 18 մլն դրամի համալրում ենք իրականացրել համայնքային գրադարանների գրքային ֆոնդում, այս տարի պատրաստվում ենք ևս 40 մլն դրամի գրքեր ձեռք բերել:
 
Մեր նպատակն է հանրությանը վերադարձնել գրադարանների գրավչությունը: Այս գործում անփոխարինելի դեր ունեն հենց համայնքային գրադարանների ներկայացուցիչները, որոնց հետ արդյունավետ քննարկում ունեցանք Իսահակյանի անվան գրադարանում»,- գրառման վերջում նշել է փոխքաղաքապետը:
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում