Նպաստի իրավունքից զրկված մոտ 3000 ընտանիք կշարունակի աջակցություն ստանալ

ՎՎահե Դավթյան

Նախորդ տարի կենսաթոշակների, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, հաշմանդամության, ծերության նպաստների բարձրացման շնորհիվ մոտ 3000 նպաստառու եկամուտների աճ գրանցեց, արդյունքում՝ 2022-ի սեպտեմբերից նրանք զրկվեցին ընտանեկան և սոցիալական նպաստ ստանալու իրավունքից: Գործադիրի որոշմամբ՝ այդ ընտանիքները կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ։

Արտակ Հարությունյան (ՀՀ ԱՍՀՆ ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ)  - Կենսաթոշակների բարձրացումները մինչև հոկտեմբեր չեն ներառվելու ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, և ընտանիքները այս պատճառով չեն կորցնելու ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունքը:

Արդյունքում վերականգնվել է 2022 թ. նոյեմբերի և դեկտեմբերի նպաստի իրավունքը:

Արտակ Հարությունյան - Մենք ընտանիքների անապահովության համակարգում վերականգնելու ենք այն կենսաթոշակի չափը, որը ստանում էին մինչև բարձրացումը:

Որոշումը կգործի մինչև ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի ներդրումը:

Արտակ Հարությունյան - Ըստ էության, փոխվում է նպատակը: Նպաստը նշանակվելու է նոր պայմաններում ծայրահեղ աղքատներին, ովքեր չունեն նվազագույն պարենային զամբյուղի չափ եկամուտ:

Այժմ ընտանեկան և սոցիալական նպաստ ստանում է մոտ 72 հազար ընտանիք: Կառավարության ծրագրով նախատեսված է ծայրահեղ աղքատության վերացում մինչև 2026 թվականը, և ներդրվող անապահովության գնահատման նոր համակարգը ուղղված է լինելու այդ նպատակին:

Արտակ Հարությունյան - Զուգահեռ միջոցառումների արդյունքում, մարդկանց ակտիվացնելու, աշխատանք առաջարկելու, հմտությունները, կարողությունները զարգացնելու միջոցով այդ ընտանիքները դուրս են գալու աղքատությունից:

Նոր համակարգը մշակման փուլում է, նախատեսվում է գործարկել այս տարվա հոկտեմբերին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում