Եղջերուները շփոթված են և կարող են հայտնվել ճանապարհի վտանգավոր հատվածում. ՇՄՆ-ն հորդորում է վարորդներին զգոն լինել Դիլիջանից դեպի թունել տանող հատվածում

ՄՄանե Գևորգյան

Այսօր համացանցում տեսանյութեր և լուսանկարներ են հայտնվել, որոնցում երևում է, թե ինչպես են բնություն բաց թողնված Կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսնում Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող ճանապարհահատվածում։ Այս մասին ասված է Շրջակա միջավայրի նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ:

 

«Հորդորում ենք հատկապես գիշերային ժամերին տվյալ ճանապարհահատվածում երթևեկելիս լինել առավել ուշադիր և զգոն։ Կենդանիները շփոթված են և կարող են հայտնվել ճանապարհի վտանգավոր հատվածում։

 

Այս պահին «Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնի» աշխատակիցները հասարակական կազմակերպությունների և բնապահպանական հանրության ներկայացուցիչները տեղում փորձում են տարածքից հեռացնել կենդանիներին»,- ասված է գրառման մեջ:
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում