Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակում ադրբեջանահայերի մասնակցությամբ համաժողով է կազմակերպվել

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակում ադրբեջանահայերի մասնակցությամբ համաժողով է կազմակերպվել

Ամերիկյան պետության տարբեր անկյուններից Հայ դատի գրասենյակը Վաշինգտոն էր հրավիրել ծագումով ադրբեջանահայերի: Նրանք ներկայացրին նախորդ դարի վերջին տեղի ունեցած իրողությունները, պատմեցին ներկայում իրենց ծավալած գործունեության մասին:

Նախաձեռնության հեղինակ կոնգրեսմեն Ֆրենկ Փալոնը լսել է ականատեսների պատմությունները, դրանք համեմատել Մեծ եղեռնի ողբերգության հետ: Սենատորի խոսքով՝ կարեւոր է Բաքվի իրադարձությունների մասին խոսել պատմական զարգացումների համատեքստում: 

ԱՄՆ-ի տարբեր նահանգներից եկած նախկին բաքվեցիներ Վիտալին, Մարատը եւ Ջուլիան ներկայացրեցին հայերի ահռելի ներդրումընայսօր արդեն հայազուրկ Բաքվի շենացման գործում:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում