ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանում ամեն տարի մինչև 18 տարեկան 80-100 երեխա է հիվանդանում քաղցկեղով. ԱՆ

Հայաստանում ամեն տարի մինչև 18 տարեկան 80-100 երեխա է հիվանդանում քաղցկեղով. ԱՆ

Աշխարհն ամեն տարի այս օրը նշում է որպես Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր։ Բայց փետրվարի 15-ն արդեն հուսահատության օր չէ, այլ հույսի: Օրվա խորհուրդն է աջակցել քաղցկեղ ունեցող երեխաներին և դեռահասներին, նրանց ընտանիքներին, բարձրացնել մանկական քաղցկեղի մասին իրազեկությունը:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ ամեն տարի մինչև 19 տարեկանների շրջանում 400 հազար քաղցկեղի դեպք է ախտորոշվում, նրանցից 10-ից 9-ն ապրում են ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, որտեղ բուժումը հաճախ անհասանելի է կամ ոչ մատչելի:

 
Հայաստանում ամեն տարի մինչև 18 տարեկան 80-100 երեխա է հիվանդանում քաղցկեղով, որոնցից մոտավորապես 40%-ը լեյկեմիաներն են: Բուժումն իրականացվում է գերմանական BFM ծրագրով և ապահովում է շուրջ 75-80% կատարյալ առողջացում մանուկների մոտ։
 

Մանկական քաղցկեղի ամենատարածված տեսակներից են լեյկոզը, գլխուղեղի ուռուցքը, լիմֆոման, սոլիդ ուռուցքները, ինչպիսին է նեյրոբլաստոման և Վիլմսի ուռուցքը: Պատճառները գերազանցապես անհայտ են և ոչ կանխարգելելի սկրինինգային ծրագրերով:

 

Երեխաների ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայությունները մեր երկրում իրականացվում են պետական պատվերի շրջանակներում: Նաև ընդլայնվել է քաղցկեղի ախտորոշման համար կիրառվող մեթոդների ցանկը, այդ թվում ներդրվել է տարբեր ուռուցքների վաղ ախտորոշմանը, հիվանդության տարածվածության և բուժման արդյունավետության գնահատումը պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիայի համակցված կոմպյուտերային տոմոգրաֆիայից (ՊԵՏ-ԿՏ) օգտվելու հնարավորությունը:

 

Օնկո-հեմատոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաների և դեռահասների բուժման համար 2022 թվականին պետությունը ձեռք է բերել կենսականորեն անհրաժեշտ 40 անվանում դեղ, այդ թվում՝ ՀՀ-ում չգրանցված՝ 2021 թ. ձեռք բերված 23-ի փոխարեն:

 

Հայաստանում նաև ստեղծվել են մանկական քաղցկեղի առաջին պալիատիվ ծառայությունը և պալիատիվ (ամոքիչ) բժշկական օգնության բաժանմունքը, որն ապահովված է համապատասխան որակավորում ունեցող մասնագետներով և աշխատում է շաբաթը 7 օր 24 ժամ սկզբունքով:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում