ԳԳոհար Սարգսյան

Արդարադատության նախարարի տեղակալը ներկայացրել է գլխավոր հարկադիր կատարողի նորանշանակ տեղակալին

Արդարադատության նախարարի տեղակալը ներկայացրել է գլխավոր հարկադիր կատարողի նորանշանակ տեղակալին

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը գլխավոր հարկադիր կատարողին և ՀԿԱԾ ղեկավար կազմին է ներկայացրել գլխավոր հարկադիր կատարողի նորանշանակ տեղակալ Գագիկ Հարությունյանին։

 

Նախարարի տեղակալը շնորհավորել է նորանշանակ տեղակալին՝ պաշտոնի ստանձման կապակցությամբ և հույս հայտնել, որ Ծառայությունում ունեցած աշխատանքային փորձը Գագիկ Հարությունյանը կներդնի՝ ի նպաստ հարկադիր կատարման ոլորտի թվայնացման գործընթացի, էլեկտրոնային կատարողական վարույթների գործիքակազմերի կատարելագործման և արդյունավետության ապահովման։

 

Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը ևս շնորհավորել է նորանշանակ տեղակալին, խոսել սպասելիքներից, հատկապես՝ կատարողական վարույթների թվայնացման գործընթացի կատարելագործմամբ հարկադիր կատարողի բեռի թեթևացման առումով։

 

Գագիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ թիմային համակարգված աշխատանքի արդյունքում լավագույնս կկարողանա իրականացնել իրեն վերապահված լիազորությունները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում