ԼԼիլիթ Ասատրյան

Ավտոմեքենան բախվել է գնացքին. տուժածներ չկան

Ավտոմեքենան բախվել է գնացքին. տուժածներ չկան

Փետրվարի 13-ին` ժամը 20։28-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Զոդի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ս., ծնված 1979 թ.) և մարդատար գնացքը (մեքենավար` Ս․ Գ․, ծնված 1961 թ.)։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում