ԳԳոհար Սարգսյան

Հումանիտար ականազերծման կենտրոնն օգնություն է ցուցաբերում երկրաշարժից տուժած սիրիական բնակավայրերին

Հումանիտար ականազերծման կենտրոնն օգնություն է ցուցաբերում երկրաշարժից տուժած սիրիական բնակավայրերին

Սիրիայի Արաբական Հանրապետության Դամասկոս նահանգի Դարայա բնակավայրում պայթուցիկ զինամթերքի մաքրման աշխատանքներ իրականացնող ՀՀ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը, համագործակցելով Սիրիայում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակների (UNMAS, UNDP, UNOCHA, UNHCR) հետ, փետրվարի 12-ից ներգրավվել է երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներում:

Մասնավորապես, Կենտրոնի մասնագետների մեկ  խումբ ընդգրկվել է Սիրիայի ինժեներ-սեյսմոլոգների կազմում և ներկայումս Հալեպ քաղաքում իրականացնում է շենքերի վթարային վիճակի գնահատման, նշագրման, ինչպես նաև տեղի բնակչության անվտանգությունն ապահովելու հետ կապված այլ գործողություններ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում