10 հիմնական միջոցառում՝ Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացման համար
Եթե նոր ռազմավարությունը հաջողի, գալիք տարիներին արտահանման ցուցանիշներում կաճի տեքստիլ արտադրանքի մասնաբաժինը: Անցած տարի արտահանումը 200 մլն դոլարի է եղել, մասնագետները կարծում են՝ ոլորտը ավելի մեծ պոտենցիալ ունի:
Տեքստիլ արդյունաբերությունը վերաձևելու թելն ու ասեղը կառավարության ձեռքում է. նախատեսում են բարձրացնել կրթության որակը, աջակցել բիզնեսին՝ սուբսիդիայով, լիզինգով ու խորհրդատվությամբ:
Ոլորտի զարգացման վրա երեք տարում 14,5 մլրդ դրամ ծախսելով գործադիրն ակնկալում է ավելացնել աշխատատեղերն ու բյուջեի հարկային մուտքերը, տեքստիլի արտահանումն էլ հասցնել 530 մլն դոլարի:













