ԼԼիլիթ Ասատրյան

Երևանի կենտրոնում «Համմեր»-ի վարորդը մեքենան վարել է քաղաքացիների ու ոստիկանների ուղղությամբ. նրա ինքնությունը ճշտվել է

Երևանի կենտրոնում «Համմեր»-ի վարորդը մեքենան վարել է քաղաքացիների ու ոստիկանների ուղղությամբ. նրա ինքնությունը ճշտվել է

Փետրվարի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համմեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ:

Ճշտվել է վարորդի ինքնությունը, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում