ԼԼիլիթ Ասատրյան

Կյանքից հեռացել է դերասան Ռոբերտ Սարգսյանը

Կյանքից հեռացել է դերասան Ռոբերտ Սարգսյանը

Երևանի պետական տիկնիկային թատրոնը տեղեկացնում է, որ կյանքից անժամանակ հեռացել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի վաստակաշատ դերասան Ռոբերտ Սարգսյանը:

«Տիկնիկային արվեստին իր ողջ կյանքը նվիրած մեծն արտիստը միշտ վառ կմնա մեր հուշերում: Հանգչի՛ր խաղաղությամբ, Վարպե՛տ:

Ռոբերտ Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը փետրվարի 11-ին ժամը 17:00-ից մինչև 20:00-ն Շահումյան գերեզմանատան «ՍԱՆ ԼԱԶԱՐՈ» սգո սրահում:

Վերջին հրաժեշտը տեղի կունենա հաջորդ օրը փետրվարի 12-ին ժամը 09:30-ից 10:30-ն տիկնիկային թատրոնի ճեմասրահից»,- հայտնում են ԵՊՏԹ-ից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում