ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ տուժածներ չկան

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ տուժածներ չկան

Փետրվարի 10-ին, ժամը 05:14-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 149-րդ կմ-ին «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Գ․, ծնված 1994 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել ճամփեզրյա հատվածում․ տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել ավտոմեքենան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում