ԼԼիլիթ Ասատրյան

Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փետրվարի 8-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Գավառի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը և Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
 
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Գորիսի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-50 մետր։
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում