«Պլատֆորմ համար 5» հարթակը նպաստում է կանանց զբաղվածությանը

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանում կանանց ձեռնարկատիրությունը խթանելու, տնտեսական գործունեությանը նպաստելու, հասարակական-քաղաքական զարգացումներում նրանց ակտիվ ներգրավվածությունն ապահովելու նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի նախարարությունների և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համաֆինանսավորմամբ նախորդ տարի ստեղծվեց «Պլատֆորմ համար 5» հարթակը:

Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Մենք փորձեցինք այնպիսի ծրագիր մշակել, որը հնարավորություն կտա նոր տեխնոլոգիաների ներգրավմամբ կանանց մրցունակությունը աշխատաշուկայում բարձրացնելու՝ հեռավար դասընթացների կազմակերպմամբ: ՄԱԿ-ի մեր գործընկերների հետ մենք հիմա աշխատում ենք ֆինանսական այլ շրջանակներ ներգրավելու համար:

«Պլատֆորմ համար 5» հարթակը երեք ուղղությամբ ծրագրեր է իրականացնում՝ աջակցում են բիզնես գաղափար ունեցող սկսնակ ձեռներեցներին, առնվազն մեկ տարի գործող բիզնես ունեցողներին, նաև՝ նպաստում են կանանց զբաղվածության ծավալների բարձրացմանը:

Վիկտորյա Այդինյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական) - Կանանց տնտեսական ներգրավվածությունը չխրախուսելու հետևանքով թե՛ հասարակության առաջընթացի և թե՛ տնտեսության զարգացման հարցում մենք մեծ կորուստներ ենք ունենում, և հենց սա եղավ պատճառը երեք գործընկերներին միավորելու, ու էսպես ստեղծվեց «Հարթակ համար 5» ծրագիրը:

«Պլատֆորմ համար 5» ծրագիրն այս պահին ունի 1400 ուսանող, որոնք ձեռք են բերում նոր մասնագիտություն և թվային մարքեթինգի հմտություններ։ Մեկնարկից առաջ նախատեսված էր մինչև 400 ուսանող ունենալ, սակայն դիմողներն ու հետաքրքրվողները շատ էին:

Արմինե Երանոսյան (ծրագրի շահառու) - 100 օրվա պլան պետք է ներկայացնեինք, և նորություն էր իհարկե 100 օր շուտ մտածել, 100 օր շուտ նախաձեռնել ինչ-որ անելիքներ: Արդեն կան գաղափարներ, խորհուրդներ:

Դասընթացների ավարտին առավելագույն միավորներ ստացածները կունենան պրակտիկա անցնելու հնարավորություն, ինչպես նաև աջակցություն` աշխատանք գտնելու հարցում:

Նաթիա Նացվլիշվիլի (ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ) - Հայաստանում կանայք կազմում եմ բնակչության կեսը, սակայն տնտեսական հարցերում այնքան էլ ակտիվ չեն: Մեր նպատակն է այս ծրագրի միջոցով ապահովել կանանց ներգրավումը զարգացող մեծ գումարներ և հնարավորություններ երաշխավորող ոլորտներում:

Հայաստանում զբաղվածություն ունի աշխատանքային տարիքի կանանց ընդամենը 38.4 տոկոսը, մինչդեռ տղամարդկանց զբաղվածությունը 53.8 տոկոս է:

Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում