Փետրվարի 25-ից մեքենայի տեխզննում չեն կարող կատարել, եթե գազաբալոնի վկայագրում իրականացրած չլինեն. Գնել Սանոսյան

ԳԳոհար Սարգսյան

Այսուհետ քաղաքացիները մեքենայի տեխզննում չեն կարող կատարել, եթե գազաբալոնի վկայագրում իրականացրած չլինեն: Թեմային ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Գործընթացն ընթանում է, բայց ցուցանիշներն այդքան գոհացնող չեն: Այս պահին 166 հազար մեքենա է այդ գործընթացով անցել, մոտ 62 հազար մեքենա հերթագրման պրոցեսի մեջ է:

Փոփոխությունն արել ենք, փետրվարի 25-ից կմտնի ուժի մեջ, և տեխզննում չեն կարող անցնել այն մեքենաները, որոնց վրա կա տեղադրված գազաբալոնային համակարգ: Մեքենաները պետք է նախ ստուգեն իրենց գազաբալոնային համակարգը, որից հետո միայն կարող են տեխզննման կայանում մյուս ստուգումներն անցնեն»,- ասաց Սանոսյանը:

Նա նշեց նաև, որ 166 հազար մեքենայի ստուգման արդյունքում 4800 բալոն է խոտանվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում